Մերսման սրահ


Մերսման ժամանակ հեռացվում են էպիդեմի մահացած բջիջները, բարելավվում է մաշկի շնչառությունը, ակտիվանում է քրտնագեղձերի աշխատանքը, բարձրանում է մաշկամկանային տոնուսը, ինչպես նաև մաշկի ջերմաստիճանը, լայնանում են անոթները, վերանում են խցանները, մաշկը դառնում է ավելի էլաստիկ և ձիգ: Երկարատև կիրառման դեպքում այն հանդիսանում է որպես ցավազրկիչ գործոն և կենտրոնական նյարդային համակարգի վրա թողնում է հանգստացնող ազդեցություն:

 

ՄԵՐՍՈւՄ

Պարանոցի, ձեռքերի, ողնաշարի մերսում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պարանոցի մերսումը  հրաշալի միջոց է թեթեւացնելու համար նյարդային լարվածությունը եւ հոգնածությունը, բարելավելու արյան շրջանառությունը: Ձեռքի մկաններն օրվա ընթացքում շատ են ծանրաբեռնվում, այստեղ ուժեղ լարվածություն և հոգնածություն է կուտակվում, ինչը մկանային ցավերի տեսքով փոխանցվում է կամ պարանոցին կամ ուսերին: Ձեռքերի մերսումը կամ ձգումը վերացնում է այդ բոլոր տհաճ զգացողությունները: Ընդհանուր մերսումն ավելի լավ է սկսռլ մեջքից: Այն պակաս զգայուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ, քան մարմնի դիմային մասը, այսինքն՝ որովայնը և կուրծքը: Մարդու մեջքը խիտ ծածկված է մկաններով և հենց այստեղ են կուտակվում առավել մեծ լարվածությունը, ցավերը: 

 

Կոնքերի և ոտքերի ռելաքս մերսում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Էներգետիկ հրումը և ձեռքի ափերով թեթև հարվածները կիրառվում են միայն կոնքի վերին մասերի համար: Բայց նաև այս դեպքում է գժհրումտ ուժեղանում ներգևից վերև շարժվելու ընթացքւմ, ինչը նպաստում է արյան շրջանառոջթյան բարելավմանը և լիմֆահանգույցների դրենաժին: Ոտքերի դիմային մասի մերսման ժամանակ մերսվում է նաև կոնքերի ներքին մակերեսը: Որոշ մարդիկ դրա ժամանակ տհաճ զգացողություններ են ունենում, նրանք խուտուտ են զգում:

 

Բուժական մերսում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օրգանիզմի օպտիմալ հավասարակշռության վերականգնման շնորհիվ բուժական մերսումն օգնում է տարբեր խնդիրների վերացմանը՝ հանում է ընդհանուր մկանայաին լարվածությունը և ցավերը, գլխացավերը, մեջքի ցավերը, արյան թույլ շրջանառությունը, սթրեսները և անհանգստությունը: Մերսումն արդյունավետ է ծերացման բացասական էֆեկտների վերացման գործում, որոնք ի հայտ են գալիս միջին և բարձր տարիքում: Այն օգնում է պահպանել հյուսվածքներն ու լիմֆերը, պահպանում է առողջ, հարթ մաշկը, ուժեղացնում է իմունային համակարգի գործառույթները, նվազագույնի է հասցնում մկանային ցավերը:

 

Մերսում սուրճով

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սուրճով մերսումը, այսինքն՝ մերսումը սուրճի հատիկներով, շատ արդյունավետ է կազմվածքի ուղղման համար (քաշի նվազեցում և ցելյուլիտի բուժում): Այսպիսի պրոցեդուրան առաջին հերթին հիմնված է սուրճի հատիկներում պարունակվող կոֆեինի ունիկալ հատկությունների վրա: Այն խթանում է բջիջների կենսաքիմիական գործընթացները, ինչպես նաև ակտիվացնում է լիպոլիզը, ինչը հանդիսանում է ճարպերի հալեցման և դուրսմղման մեխանիզմ: Բացի դրանից, կոֆեինն ունի հակացելյուլիային էֆեկտ, խոչընդոտում է մաշկի վաղաժամ ծերացմանը և այն դարձնում է ավելի ձիգ և էլաստիկ: 

 

Հակացելյուլիտային մերսում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հակացելյուլիտային մերսումը մաշկի վրա ռեֆլեկտորային և մեխանիկական ազդեցությունների տարբեր հնարների ամբողջություն է: Այդ հնարները՝ ճնշում, շփում, սեղմում, վիբրացիա և այլն, կիրառվում են մաշկի ցելյուլիտային նստվածք ունեցող մասերում: Բացի մեխանիկական ազդեցություններից, արդյունքն ավելացնելու նպատակով լայնորեն կիրառվում են մերսման համար նախատեսված և արոմատիկ յուղեր, բուժական քսուքներ, տարբեր գելեր և այլ պրեպարատներ, ինչպես նաև ջերմային ազդեցություններ: Տարբեր բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ հակացելյուլիտային մերսումը ցելյուլիտային դրսևորումների վերացման առավել արդյունավետ մեթոդներից մեկն է:

 

Մերսում ծովի աղով

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծովային աղով մերսումը շատ լավ խթանում է ենթամաշկային արյան շրջանառությունը և լիմֆահանգույցի շարժումը: Մահացած բջիջները շերտազատվում են, մաշկային ծածկույթի ընդհանուր տոնուսը բարձրանում է, մաշկը ձեռք է բերում գեղեցիկ և առողջ տեսք, բարելավվում է հյուսվածքների ռեգեներացիայի ունակությունը:

 

Մերսում մեղրով

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեղրով մերսումն ինտենսիվորեն մաքրում է մաշկը, քանի որ մերսման ազդեցության տեխնիկան իր մեջ ներառում է ակտիվ պիլինգի տարր: Մեղրով մերսումը բարելավում է արյան շրջանառությունը և շնչառությունը մաշկի միջոցով: Ինչպես հին հեքիմներին էին ասում՝ մեղրը ցանկացած այլ բանից ավելի լավ է «կերակրում մաշկը»:

 

Գլխի և պարանոցի մերսում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գլխի մերսման ամենաակնհայտ և արագ ձեռք բերվող արդյունքը պարանոցի շրջանում ցավի վերացումն է: Այն օգնում է թուլացնել պարանոցի մկանները. սա ակտուալ է, եթե դուք շատ եք աշխատում համակարգչի առջև: Գլխի թուլացնող մերսումն օգնում է հաճախակի կրկնվող գլխացավերի, աչքերի հոգնածության, քնի խանգարումների դեպքում: Այն նաև օգտակար է մազերի ամրացման համար: Գլխուղեղին ուղղված արյան  և լիմֆահյուսվածքների հոսքի ուժեղացման համար գլխի մերսման հետ միաժամանակ կատարում են նաև պարանոցի մերսում:

 

Ամբողջ մարմնի մերսում 

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ մարմնի մերսումը բարենպաստ ազդեցություն է ունենում ողջ օրգանիզմի վրա, քանի որ մշակվում է ողջ մարմինը՝ գլխի վերևից մինչև ոտքի մատները: Այն բարձրացնում է մկանների և հոդահանգուցային համակարգի տոնուսը, ակտիվացնում է սինովիալ հեղուկի գոյացումը, բարելավում է արյան շրջանառությունը և լիմֆահանգույցների արտահոսքը, ինչը նպաստում է, որ օրգաններն ակտիվ կերպով հագեցվեն սնուցիչներով և քայքայված նյութերը օրգանիզմից արագ դուրս գան:

 

Մերսում ծովային քարերով 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծովային քարերով մերսումը սիրել են բոլոր նրանք, ովքեր իրենց վրա զգացել են այդ հրաշագործ պրոցեդուրան: Այդ մեթոդիկան մեզ է հասել խորը անցյալից: Անետացող քաղաքակրթությունների ժամանակներից ի վեր այս թերապիան ոչ թե պարզապես ռելաքսացիայի պարզ մեթոդ էր, այլ նաև՝ բուժման հզոր միջոց: Նման թերապիայի բուժական էֆեկտը կայանում է տարբեր ջերմաստիճաների ազդեցության, օրգանիզմի կենսաբանական կետերի ակտիվացման և ինֆորմացիայի փոխանակման մեջ: Քարերը սկզբնապես տաքացնում էին արևի ճառագայթների ներքո, որպեսզի նրանք ներծծեին արևի էներգիան: Ժամանակակից կոսմետոլոգիայում և ՍՊԱ-պրոցեդուրաների կիրառման ժամանակ քարերը տաքացնում են ջրում կամ հատուկ տաքացուցիչների օգնությամբ: Տաք քարերի ջերմությամբ կարելի է բարելավել արյան շրջանառությումը, ազատվել սթրեսից, հանգստացնել նյարթային համակարգը և ընդհանրապես հասնել մարմնի և մտքի հավասարակշռության: 

 

Ուղղիչ մերսում, նիհարեցնող

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ուղղիչ մերսման հիմնական նպատակը կազմվածքի ուղղումն է և ավելորդ ճարպից ազատումը: Ազդեցությունն ուղղվում է ոչ այնքան մկաններին, որքան առաջին հերթին ենթամաշկային ցելյուլոզային: Քանի որ ուղղիչ մերսման ժամանակ առաջանում է բավականին ուժեղ մեխանիկական խթանում, նյութափոխանակությունը ճարպային բջիջներում նշանակալիորեն ուժեղանում է: Ճարպերի հալեցումը հանգեցնում է օրգանիզմից ավելորդ ճարպի և լճացած հեղուկի դուրսմղմանը: Ուղղիչ մերսումը հաջող կերպով կիրառվում է նիհարեցման համար. այն թույլ է տալիս  «կաղապարել» կազմվածքի ճիշտ ուրվագծերը, հեռացնել որովայնի, կոնքերի, ազդրերի և հետույքի վրա առկա ճարպային գոյացությունները:

 

Օստիոխոնդրոզի մերսում, աղերի ցրում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օստեոխոնդրոզի դեպքում մեջքի մերսումը ոչ միայն բուժական, այլ նաև որոշ իմաստով ախտորոշիչ միջոցառում է: Բանը նրանում է, որ մերսման պրոցեդուրաների ընթացքում վեր են հանվում առավել ցավոտ մասերը: 

Մերսման օգնությամբ օստեոխոնդրոզի բուժումը հանգեցնում է այնպիսի թերապևտիկ էֆեկտների, ինչպիսիք են.  

• Ցավի վերացումը

• Միկրոշրջանառության և նյութափոխանակության բարելավումը խախտված դիսկերի գոտում

• Մկանների ռեֆլեկտորային լարվածության թուլացում

• Մկանային համակարգի ամրացում, ինչը հանգեցնում է ողնաշարի կայունացման

• Բորբոքային ռեակցիաների ընդհատում միջողնային դիսկում և նրան շրջապատող հյուսվածքներում

• Ընդհանուր տոնուսի բարձրացում, հիվանդի տրամադրության նորմալացում

 

• Աղերի ցրում

 

Սպորտային մերսում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտային մերսման ազդեցությունն օրգանիզմի վրա բազմաշերտ է: Ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտությունները, այն դրական է ազդում նյարթամկանային ապարատի գործառույթների վրա, բարելավում է լիմֆահանգուցային և արյան շրջանառությունը, խթանում է օրգանիզմում նյութափոխանակաման գործընթացները և զարմանալի չէ, որ սպորտսմենների շրջանում սպորտային մերսումը ճանաչում է ձեռք բերել որպես վերականգնման առավել հասանելի և արդյունավետ միջոց:

 

Ոտնաթաթերի մերսում, հանգստացնող

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բացի նրանից, որ ոտնաթաթերի մերսումը չափազանց հաճելի է և ունի բավականին հզոր հանգստացնող էֆեկտ, այն նաև հանում է հոգնածությունը, բարելավում է քունը, ակտիվացնում է իմունային համակարգը, ընդհանուր առմամբ դրական է ազդում ողջ օրգանիզմի վրա: Օրինակ, մեղմ շփելով ոտնաթաթերի կողային մակերեսները՝ մենք հանգստացնող ներգործություն ենք ունենում ոտքերի հոդերի և մկանների վրա: Շատերը երեկոյան դիսկոմֆորտ են զգում ոտքերում, հոգնածություն, պատահում են ջղածգումներ. այս տեխնիկան շատ լավ հանում է լարվածությունն ու ցավոտ զգացողությունները:

 

Հակաստրեսային մերսում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հակասթրեսային մերսումն անհրաժեշտ պրոցեդուրա է նրանց համար, ովքեր զբաղված են լարված և էմոցիոնալ գործունեությամբ, նրանց համար է, ովքեր ապրում են մեծ քաղաքներում: Մարմնի այսպիսի մերսումը թարմացնում է մաշկը, պայքարում է խրոնիկ հոգնածության դեմ, բարձրացնում է իմունիտետը և նպաստում է քնի նորմալացմանը: Հակասթրեսային մերսումը հանում է մկանների լարվածությունը, թուլացնում է նյարթային համակարգը, թարմացնում է անոթային համակարգը և բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Այս մերսման արդյունքում ի հայտ է գալիս դրական տրամադրություն և վերականգնվում է ինքնավստահությունը:

 

Մերսում զեյթունի յուղով

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Զեյթունի յուղը շատ արդյունավետ է բուժական մերսման ժամանակ, ինչպես նաև ցելյուլիտի դեմ պայքարում: Մարմնի ակտիվ մերսումը զեյթունի յուղով բարելավում է արյան շրջանառությունը, հանգստացնում է նյարթային համակարգը և հարթեցնում է մաշկը: Զեյթունի յուղով մերսումը հատկապես օգտակար է կրծքով կերակրող մայրերի, թույլ իմունիտիտ ունեցող տարեցների և երեխաների համար:  

 Զեյթունի յուղը համալիր ազդեցություն է ունենում մաշկի վրա. 

• Սնում է և խոնավեցնում

• Խոչընդոտում է աղերի կուտակմանը

• Վերացնում է վաղաժամ ծերացմա նախանշանները

• Բարելավում և բարձրացնում է վերնամաշկի պաշտպանական գործառույթները

• Վերացնում է մահացած բջիջները

• Կարգավորում է մաշկի ջրի բալանսը

• Ակտիվացնում է օրգանիզմում ճարպերի նյութափոխանակությունը

• Բարելավում է արյան մատակարարումը

 

• Ունի մանրէազերծ և հակաբորբոքային ազդեցություն 

 

                                                                       ՊԻԼԻՆԳՆԵՐ

 

Մեղրով պիլինգ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեղրով պիլինգը մաշկային ծածկույթը հագեցնում է արժեքավոր բաղադրատարրերով, որոնցով այնքան հարուստ է մեղրը, իսկ բացի արտաքին հղկող էֆեկտից, մեղրով պիլինգն ունի նաև հրաշալի թարմեցնող, ձգող, հարթեցնող էֆեկտ: Մեղրով պիլինգի պրոցեդուրայից հետո մաշկի բաց ծակոտիները հիանալի կերպով ներծծում են տարբեր կրեմներն ու յուղերը, ինչը թույլ է տալիս հրաշալի կերպով խոնավեցնել մաշկը և ազատել այն ձգումներից, անհարթություններից և ցելյուլիտի դրսևորումներից: 

 

Սուրճով պիլինգ 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սուրճով պիլինգը մի շարք առավելություններ ունի համանման պրոցեդուրաների համեմատությամբ:  Բացի նրանից, որ այսպիսի պիլինգի օգնությամբ մաշկի ծակոտիները ազատվում են կեղտից, փոշուց և մաշկի մեռած բջիջներից, այն նաև համահարթեցնում է մաշկի մակերեսը և նրան տալիս է ոսկեգույն նրբերանգ: Այս բոլոր հատկությունները պայմանավորված են սրճային կրեմների առանձնահատուկ բաղադրությամբ: 

Առաջին հերթին, դա կոֆեինն է: Նրա հատկությունների շնրոհիվ ակտիվացվում են նյութերի փոխանակման բոլոր գործընթացները: Դա նպաստում է մաշկի տոնուսի պահպանմանը: 

Երկրորդ հերթին, վիտամիններն ու ամինաթթուները մաշկին առողջ տեսք են տալիս: 

 

Երրորդ հերթին, ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի շնորհիվ մաշկը ստանում է առավելագույնս սննդարար նյութեր: 

 

Պիլինգ ծովի աղով

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծովի աղով պիլինգի ժամանակ մաշկը կարելի է ոչ միայն մաքրել, այլ նաև հարստացնել միներալներով և միկրոէլեմենտներով, ինչպիսիք են երկաթը, յոդը, մագնեզիումը, ինչի արդյունքում բարձրանում է նրա տոնուսը, այն դառնում է ավելի հարթ և էլաստիկ: Պետք է նաև նկատել, որ աղը նաև հրաշալի միջոց է ցելյուլիտի դեմ պայքարում:

 

Շոկոլադով փաթաթում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շոկոլադով փաթաթումը համարվում է լավագույն և հավանաբար` ամենահաճելի միջոցը ցելյուլիտից ազատվելու, մաշկին նրբություն և թավշանմանություն, ինչպես նաև երիտասարդացում հաղորդելու համար: Շոկոլադով փաթաթման ժամանակ ակտիվացվում է կոլլագենի և էլաստինի սինթեզը, ինչը մաշկը դարձնում է ավելի առաձգական և ձիգ: Տեղի է ունենում նաև մաշկի մաքրում սև կետերից, նվազում են պեգմենտային հետքերը, նրանց ինտենսիվությունն ու չափերը: 

 

Դեմքի պիլինգ, դիմակ, մերսում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կոսմետոլոգիական ամենաօգտակար պրոցեդուրաներից են դեմքի պիլինգը, դիմակները և մերսումը: Վերջինիս օգուտը ակնհայտ է. բարելավվում է արյան շրջանառությունը, նորմալանում է նյութափոխանակությունը, իսկ մաշկը դառնում է ավելի հարթ, երիտասարդ և էլաստիկ: Իհարկե ինքնուրույն մերսումը չի փոխարինի մասնագետի կողմից մատուցված ծառայություններին, ուստիև` խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետին:

 

 

                      ՄԵՐՍՈւՄ

 1.Պարանոցի, ձեռքերի, ողնաշարի մերսում (30 րոպե) – 9000 դրամ

2.Կոնքերի և ոտքերի ռելաքս մերսում (30 րոպե) – 9000 դրամ

3.Բուժական մերսում (1 ժամ) – 15000 դրամ

4.Մերսում սուրճով (45 րոպե) – 10000 դրամ

5.Հակացելյուլիտային մերսում (70 րոպե) – 15000 դրամ

6.Մերսում ծովի աղով (30 րոպե) – 10000 դրամ

7.Մերսում մեղրով (1 ժամ) – 15000 դրամ

8.Գլխի և պարանոցի մերսում (30 րոպե) – 10000 դրամ

9.Ամբողջ մարմնի մերսում (1 ժամ) – 15000 դրամ

10.Մերսում ծովային քարերով (30 րոպե) – 10000 դրամ

11.Ուղղիչ մերսում, նիհարեցնող (30 րոպե) – 10000 դրամ

12.Օստիոխոնդրոզի մերսում, աղերի ցրում (30 րոպե) – 12000 դրամ

13.Սպորտային մերսում (45 րոպե) – 15000 դրամ

14.Ոտնաթաթերի մերսում, հանգստացնող (30 րոպե) – 9000 դրամ

15.Հակաստրեսային մերսում (30 րոպե) – 9000 դրամ

16.Մերսում զեյթունի յուղով (30 րոպե) – 10000 դրամ

                       ՊԻԼԻՆԳՆԵՐ

 1.Մեղրով պիլինգ (20 րոպե) – 7000 դրամ

2.Սուրճով պիլինգ (20 րոպե) – 7000 դրամ

3.Ծովի աղով պիլինգ (20 րոպե) – 7000 դրամ

4.Շոկոլադով փաթաթում (1 ժամ) – 17000 դրամ

5.Դեմքի պիլինգ, դիմակ, մերսում (1 ժամ) – 10000 դրամ