Կոնֆերանս դահլիճ


Բացումից ի վեր "Էլեգանտ" հյուրանոցը Ծաղկաձորում դարձել է հանրաճանաչ վայր միջազգային համաժողովների, խորհրդակցությունների, սեմինարների, գործնական հանդիպումների և խոշոր միջոցառումների կազմակերպման և անցկացման համար: Մեր խորհրդակցությունների դահլիճը հագեցած է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով, օդափոխման համակարգով, գերարագ ինտերնետով:

Խորհրդակցությունների դահլիճը նախատեսված է 70 անձանց համար: Խորհրդակցության մասնակիցների համար, ըստ ցանկության, կազմակերպում ենք coffee-break-եր, ֆուրշետներ, ինչպես նաև ճաշկերույթ ռեստորանում: Ընդմիջման ընթացքում մասնակիցները կարող են վայելել Ծաղկաձորի մաքուր օդը՝ զբոսնելով հյուրանոցի տարածքում, որտեղ հոսում է լեռնային ջրվեժահոս գետակը, կամ կարող են ժամանակ անցկացնել մարզասրահում, բիլիարդի սրահում կամ այցելել կալյան-բար:

Մասնակիցների ցանկությամբ մենք կարող ենք էքսկուրսիաներ կազմակերպել ողջ Հայաստանով մեկ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային տուր, անմիջապես հյուրանոցից: Ձեր տրամադրության տակ կլինեն էքսկուրսիաների համար նախատեսված տարբեր տարողության բարձրակարգ Mercedes միկրոավտոբուսներ: